«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն իր կարծիքն է հայտնել Կառլո Անչելոտիի` «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին:
«Ես ուրախ եմ, որ Անչելոտին «Ռեալ» է տեղափոխվել: Կարող եմ նրա մասին միայն լավն ասել` հաշվի առնելով այն, ինչ գիտեմ մարզչի աշխատանքի մասին:
Մենք պետք է գիտակցենք, որ Անչելոտին մեծ նվաճումներ ունի եվրոպական տարբեր ակումբներում, ինչն ապացուցում է, որ նա օժտված է անհրաժեշտ բոլոր հատկանիշներով:
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա նա գերազանց ֆուտբոլիստ է: Ես երջանիկ կլինեմ ողջունել նրան «Ռեալ»-ում»,- Goal. com-ը մեջբերում է Ռամոսի խոսքը:







































