ԱՄՆ-ը սկսել է զանգվածաբար կրճատել իր ցամաքային զորքերի քանակը՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Պենտագոնում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ բանակի շտաբի հրամանատար, գեներալ Ռեյմոնդ Օդյերնոն:
Նրա խոսքերով՝ ցամաքային զորքերի քանակությունը կկրճատվի՝ 570 հազար մարդուց հասնելով 490 հազարի: Օդյերնոն հավելել է, որ այս գործընթացը կավարտվի 2017թ.-ին:
Բանակի վերակազմակերպումը կապված է Իրաքից և Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ: Դրանով պայմանավորված՝ ԱՄՆ բանակը ավելի քան 10 տարվա ընթացքում 417 մլրդ եվրոյով կնվազեցնի իր ծախսերը:









































