Նյու Յորքում հայտարարել են «Տարվա լավագույն դիզայներական պայուսակներ» ամենամյա անկախ մրցանակաբաշխության դափնեկիրներին:
Միջոցառման կազմակերպիչն է Handbag Designer 101 պորտալը, որը մասնագիտացել է դիզայներական պայուսակների վերլուծության մեջ:
Մրցույթի 6 անվանակարգերում մրցանակներին հավակնել են մոտ 1000 դիզայներներ:
«Լավագույնն ոճ և դիզայն» անվանակարգում հաղթել է 1090 դոլար արժողությամբ Maria Lamanna-ի պայուսակը:

«Լավագույն ձեռագործ պայուսակ» մրցանակին արժանացել է Mary Lai-ի աշխատանքը, որն արժե 545 դոլար:

Դափնեկիրների շարքում են նաև Կարմեն Օրտիզը (LINOZA), Ռաքել Սանտոսը (Dante Robles Design) և Մարիա Արիստիգետան (MTAbags):











































