Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

ՄԱԿ-ում անհանգստացած են ԵՄ երկրներում ներգաղթյալների վիճակով

Անհրաժեշտ է պատասխան գտնել ներկայիս միգրացիոն ճգնաժամին՝ պահպանելով մարդու իրավունքները, այդ թվում՝ «ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագրի կոնտեքստում»: TASS-ի հաղորդմամբ՝ այսպիսի տեսակետ է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ նա նշել է, որ իրավունքների և ազատությունների արդյունավետ և արդար ապահովմամբ մեծ թվով ներգաղթյալների ընդունելու «լավ գործող համակարգի» ստեղծումը իրագործելի առաջադրանք է: «Եթե եվրոպական կառավարությունները կարողանան ազատվել հիստերիայից և խուճապից, կարողանան վերահսկել իրավիճակը, ապա, ես վստահ եմ, նրանք կկարողանան հասնել այդ նպատակին»,- ասել է ալ-Հուսեյնը:

Ըստ նրա՝ «Եվրոպայի երկրները պետք է միգրացիոն ճգնաժամին հետևողականորեն արձագանքելու միջոց գտնեն՝ հարգելով իրավունքները, այդ թվում՝ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կոնտեքստում»:

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հայտնել է, որ իրենց դիտորդները «Կենտրոնա-Միջերկրածովյան և Բալկանյան տարածաշրջանների առանցքային կետերում դարձել են Եվրոպայում ներգաղթյալների ձերբակալությունների թվի աճի վկա, այդ թվում նաև՝ «թեժ կետերում», որոնք ստեղծվել են Հունաստանում և Իտալիայում: «Փշոտ մետաղալարով ցանկապատված բանտախցերում և կենտրոններում հաճախ տեղավորվում են նույնիսկ երեխաներ, որոնք առանց մեծահասակների ուղեկցության են գնում,- ասել է նա:- Ձերբակալությունը երբեք չի համապատասխանում երեխայի շահերին: Նրա իրավունքները պետք է գերակա լինեն միգրացիոն խնդիրներից»:

Ալ-Հուսեյնը ԵՄ-ին «խստիվ կոչ է արել» բազմակողմանի տեղեկություններ հավաքել բոլոր անդամ-պետություններում ներգաղթյալների ձերբակալությունների մասին: «Այդ թվերը, վախենամ, մեզ ցնցեն»,- նշել է նա՝ «ափսոսանք հայտնելով ամբողջ եվրոպական մայրցամաքն ընդգրկող լայնորեն տարածված հակամիգրացիոն հռետորաբանության», ինչպես նաև «անջատողականության և քսենոֆոբիայի» մթնոլորտի կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում