Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի տեսագրությունը. նամակ՝ Բան Կի-Մունին

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար՝ Բան Կի-Մունին

Ձերդ գերազանցություն, հարգարժան Գլխավոր քարտուղար,

Դուք անշուշտ տեղյակ եք, որ ս․թ․ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի է ունեցել ռազմական բախում, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են մի քանի հարյուր զինվորներ, եղել են զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում, հազարավոր մարդիկ ստիպված են եղել ժամանակավոր լքել իրենց տները, շատերն էլ առ այսօր չեն կարող հետ վերադառնալ իրենց բնականոն կյանքին, քանի որ հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել շփման գծի էական խախտում։

Ադրբեջանական Հանրապետությունը ս․թ․ ապրիլի 14-ին Անվտանգության Խորհուրդ է ներկայացրել նամակ (A/70/830–S/2016/346 ), որտեղ մեղադրել է Հայաստանի Հանրապետությանը այդ մարտական գործողությունները սկսելու համար։

Ներկայացնում ենք Ձեզ 2016թ․ ապրիլի 2-ին, ժամը 04-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում ադրբեջանական զինվորականների՝ հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցելու փաստը հաստատող տեսագրությունը։ Հատուկ Ձեր ուշադրությունն ենք ուզում դարձնել այն փաստին, որ տեսագրությունը կատարած հայ զինվորներից շատերը զոհվեցին այդ անհավասար մարտում։

Ս․թ․ մայիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարությունը թույլ չտվեց քաղաքացիական դիտորդներին և լրագրողներին այցելել այդ շրջանը՝ տեսագրության վայրը ճշտելու նպատակով։

Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում ազնիվ մարդիկ մտահոգված են, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ուղղորդվում է ապատեղեկությունների վրա հենված պաշտոնական քարոզարշավներով։ Մեզ համար անհասականալի է, թե ինչպես կարելի է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն՝ միջազգային իրավունքը խարխլող գործողությունների միջոցով։

Մոլորակում ապրող բոլոր ժողովուրդների համար ՄԱԿ-ը հանդիսանում է խաղաղություն պահպանելու հարցում բարձրագույն մարմինը և վերջին հանգրվանը։

Խնդրում ենք Ձեզ, նախաձեռնել միջազգային հետաքննություն՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու կողմին բացահայտելու նպատակով։ Գտնում ենք, որ այդ ճշմարտության բացահայտումը մեր բոլորի պարտավորությունն է այդ մարտերում զոհվածների ընտանիքների առջեւ և անհրաժեշտ քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում