Monday, 06 07 2026
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ
«Համաս»-ը հայտարարել է Գազայում կառավարող մարմինը լուծարելու և իշխանությունը տեխնոկրատների կոմիտեին փոխանցելու մասին
Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին
19:30
Էրդողանն ու Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ուկրաինան, պաշտպանական արդյունաբերությունն ու էներգետիկան. Milliyet
Կարեն Գրիգորյանը՝ Պակիստանում ՀՀ դեսպան
19:10
Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը
Երևանում 18-մետրանոց 300 ավտոբուս կհայտնվի՝ միայն երբ կառավարությունը կարողանա $300 մլն. հայթայթել
18:50
Ֆրանսիական ֆուտբոլի հաջողությունը միգրացիան է. Վենգեր
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում

«Անհրաժեշտ է ինստիտուցիոնալիզացնել խաղաղության գործընթացը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անգլիացի քաղաքագետ, «Կովկասյան հետազոտություններ» ամսագրի գլխավոր խմբագիր Լոուրենս Բրոերսը:

Քաղաքագիտության դոկտոր Լոուրենս Բրոերսի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության ներկայիս դինամիկան կշարունակվի, եթե առաջընթաց չլինի բանակցություններում: Իսկ կարգավորման մեջ իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է «ինստիտուցիոնալիզացնել խաղաղության գործընթացը»՝ ընդլայնելով բանակցությունների ձևաչափը: Սա նշանակում է, որ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի միջև չպետք է սահմանափակվեն միայն նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներով:

– Պարոն Բրոերս, ի՞նչ էական արդյունքներ տվեց Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

– Կարծում եմ՝ առաջին հերթին կարևոր էր այն, որ մենք տեսանք վճռական դիվանագիտություն Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, և սա ցույց է տալիս, որ երբ գործի են անցնում համանախագահները, հնարավոր է հասնել ինչ-որ ֆորմալ արդյունքների: Այնպես որ, շատ լավ է, որ կողմերը միասնական հայտարարություն արեցին դեսպան Կասպրշչիկի լիազորությունները ընդլայնելու, ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմ հիմնելու մասին: Սա շատ կարևոր է, որովհետև հետաքննության մեխանիզմների ներդրման մասին խոսվում էր շատ երկար ժամանակ: Բացի այդ, կար նաև հետաքրքիր ձևակերպում համապարփակ բանակցություններ սկսելու մասին: Այսպիսով, երկու կողմերն էլ շահեցին Վիեննայի հանդիպումից. հայերը ստացան այն, ինչ ուզում էին, անվտանգության ավելի շատ ենթակառուցվածքներ, և Ադրբեջանը նույնպես ստացավ այն, ինչ ուզում էր, պայմանավորվածություն ավելի համապարփակ ու դինամիկ բանակցությունների վերաբերյալ, որն ավելի շատ ուղղված կլինի արդյունքների հասնելուն:

Այլ հարց է՝ արդյոք այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվե՞ն, թե՞ ոչ: Եղան մի շարք հակասական հանդիպումներ Վիեննայի հանդիպումից հետո, մասնավորապես՝ ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ հայտարարեցին, որ Ադրբեջանը որոշ հարցերում պարտավորություն չի ստանձնել:

– Կարծում եք՝ Ադրբեջանն հավատարիմ կմնա՞ իր խոստումներին՝ հարգելու զինադադարի մասին համաձայնագիրը, աջակցելու հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, որովհետև Բաքուն միշտ դեմ է հանդես եկել այդ նախաձեռնությանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախկինում հայտարարել էր, որ Ադրբեջանը կհամաձայնի հետաքննության մեխանիզմների ներդրմանը միայն այն դեպքում, երբ հայկական զորքերը դուրս բերվեն շրջակա շրջաններից, և կստեղծվի շփման նոր գիծ: Բայց սա իր հերթին առաջացնում է մի շարք հարցեր. եթե զորքերը դուրս բերվեն, միաժամանակ Մադրիդյան փաստաթղթի ուրիշ ո՞ր տարրերը պիտի կյանքի կոչվեն:

– Ո՞րն է, Ձեր կարծիքով, Ադրբեջանի ռազմավարությունը այսօր՝ քառօրյա պատերազմից հետո: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն ուզում էր փոխել ստատուս-քվոն: Որքանո՞վ դա հաջողվեց ադրբեջանական կողմին:

– Ես, իհարկե, չեմ կարող խոսել Ադրբեջանի անունից, բայց կարող եմ ասել իմ կարծիքը: Չեմ կարծում, թե Ադրբեջանը ցանկանում է լրջորեն փոխել ստատուս-քվոն: Չեմ կարծում, որ դա էր քառօրյա պատերազմի նպատակը: Ըստ իս՝ ապրիլյան պատերազմը քաղաքական ազդանշան էր առ այն, որ ստատուս-քվոն անընդունելի է և պիտի փոխվի: Ադրբեջանի ռազմավարությունը դրանից հետո եղել է իր ռազմական հաջողությունն ընդգծելը, հոգեբանական բարդույթը հաղթահարելը, որովհետև Ադրբեջանը առաջին անգամ ռազմական ինչ-որ հաջողությունների է հասել, երկրում վերելք են ապրում հայրենասիրական տրամադրությունները, և հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս նախագահ Ալիևը կկարողանա կառավարել կամ վերահսկել այս ոգևորությունը:

– Իսկ ընդհանրապես ի՞նչ տրամաբանությամբ կշարունակվի գործընթացը Ղարաբաղի շուրջ: Փոխվե՞լ է արդյոք հիմնախնդրի կարգավորման ուղին:

– Իմ կարծիքով՝ քիչ բան է փոխվել: Անհրաժեշտ է ինստիտուցիոնալիզացնել (հանրակարգայնացնել) խաղաղության գործընթացը կարգավորման մեջ իրական առաջընթացի հասնելու համար:

– Ի՞նչ է դա նշանակում:

– Դա առաջին հերթին նշանակում է ընդլայնել բանակցությունների ձևաչափը: Ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիներին խաղաղության գործընթացը սահմանափակվել է միայն նախագահների ու արտգործնախարարների հանդիպումներով: Կարծում եմ՝ լուրջ հակասություն կա բանակցությունների սեղանի չափսերի և սեղանի վրա դրված խնդիրների միջև: Եվ քանի դեռ գործընթացը չի սկսել ինքն իրեն ինստիտուցիոնալիզացնել՝ ավելի դինամիկ ձևով քննարկելով առանցքային խնդիրները, դժվար է հասնել առաջընթացի: Պետք է ստեղծվեն աշխատանքային խմբեր: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, վտանգ կա, որ բանակցությունները հետընթաց են ապրելու, և հիմնական գործողությունները ծավալվելու են շփման գծում և ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ:

– Ըստ ԵԱՀԿ-ի հայտարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են կրկին հանդիպել հունիսին: Ի՞նչ հարցեր կքննարկվեն այդ հանդիպմանը, առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, թե՞ նաև հիմնախնդրի կարգավորման տարբերակներ:

– Ես չգիտեմ հանդիպման օրակարգը, բայց ենթադրում եմ, որ բանակցությունները լինելու են բավական համապարփակ ու համակողմանի, այսինքն՝ կքննարկվեն ինչպես կարճաժամկետ հարցեր՝ անվտանգության միջոցառումների վերաբերյալ, այնպես էլ երկարաժամկետ՝ նվիրված հիմնախնդրի կարգավորմանը:

– Ի՞նչ հանգամանքներում կարող է լինել հակամարտության նոր սրացում:

– Կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ բռնություններ կլինեն նաև հետագայում: Եվ քանի դեռ փոփոխություն չի եղել խաղաղության գործընթացում, հակամարտության ներկայիս դինամիկան կշարունակվի:

 

Լուսանկարը՝  CivilNet-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում