Վեցերորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի Կասյան փողոցին հարող հրապարակում բացվում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Ինչպես միշտ, տոնավաճառը բաց է լինելու շաբաթ և կիրակի օրերին` հնարավորություն ընձեռնելով երևանցիներին հենց գյուղացուց գնելու թարմ մթերքներ, պտուղ և բաջարեղեն:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր շրջեցին գյուղատնտեսական շուկայում՝ հետաքրքրվելով գյուղմթերքների գներից:
«Թանկաբազար եք»,- տեղեկանալով գներից՝ արտահատվեց Ս. Կարապետյանը, ի պատասխան վաճառողն ասաց՝ թանկ ենք ասում, որ սակարկեք, գինը կիջեցնենք:
Իսկ լրագրողների հետ զրույցում գյուղնախարարը հավաստիացրեց, որ քաղաքի մյուս շուկաների համեմատությամբ, այնուամենայնիվ, այս շուկայում գները բավականին ցածր են: Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է հետագայում նաև մսամթերքի վաճառք իրականացնել այս շուկայում:
Նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև վերջին օրերի կարկտահարությանը և գյուղատնտեսության կորուստներին, նշելով. «Այս տարի այդքան շատ մեծ կորուստներ չկան»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































