Իսպանիայի տարբեր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ մասնակցել են առողջապահության սեփականաշնորհման դեմ կազմակերպված ցույցերին: Այս մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը:
Ցույցեր են տեղի ունեցել Սևիլիայում, Լոգրոնյոում, Սարագոսում, սակայն ամենից զանգվածայինը տեղի է ունեցել Մադրիդում: Բժիշկներից և հաճախորդներից կազմված «Սպիտակ ալիք» անվանումը ստացած շարժումը կիրակի օրը իր բողոքի ակցիան սկսել է Մադրիդի կենտրոնում՝ տարածաշրջանային կառավարության գրասենյակի դիմաց:
Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ՝ «Այո՛, մենք կարող ենք» գրություններով: Լսելի էին նաև առողջապահության սեփականաշնորհման դեմ կոչեր: Ցույցն ավարտվել է լռության րոպեով, որի ժամանակ հազարավոր մարդիկ բարձրացրել են՝ «Այո՛» գրությամբ պաստառներ:








































