ՀՀ ազգային վիճակագրության վերջին տվյալներով, 2010 թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 2.8% և 2.4% գնանկում: 2010 թ. հունիս-հուլիս ամիսներին բենզինի ընդհանուր գնանկումը կազմել է 6.6%, իսկ դիզելային վառելիքինը` 5.0%: 2010 թ. հուլիսին 2009 թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 9.4% և 22.9%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 0.3% և 5.5% գնաճ:








































