ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը կրկին քննադատեց 2015 թվականի բյուջեի կատարողականը: Դրան համադրելով ԿԲ-ի հաշվետվությունը, որը ԿԲ նախագահը ներկայացրեց անցած քառօրյայում, ասաց, որ ընդհանուր պատկերը, մեղմ ասած, «ոչ մխիթարական», բացասական է:
Նա անդրադարձավ նաև ազգային շահերի հետ կապված գործընթացներին: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունում, ըստ Մհեր Շահգելդյանի, սպասված էր:
«Կարևորագույն և փուլային բանաձև է: Իհարկե ենթադրվում էր, որ կընդունվի, գործընթացները բանականաչափ բարդ էին, բայց արդյունքը եղավ շատ ավելի դրական»,- նշեց Մ. Շահգելդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































