Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հայտարարել է, որ Աբխազիան շահագրգռված է հանրապետության տարածքով Ռուսաստանից Վրաստան և Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում:
«Ես ցանկանում եմ ասել, որ մենք հետաքրքրված ենք այդ նախագծով: Տնտեսական տեսանկյունից անհրաժեշտ է հաշվարկներ անել: Իմ կարծիքով՝ դա շահավետ է:
Սակայն դրան խոչընդոտում է Վրաստանը, որն ասում է, որ մեզ հետ չի ստորագրի պայմանագիր՝ համարելով, որ մենք պետք է լինենք Վրաստանի կազմում: Այսինքն՝ հարցն ունի քաղաքական բնույթ: Մինչդեռ ես կարծում եմ, որ հարցը պետք է դիտարկել տնտեսական ու առողջ մտածելակերպի տեսանկյունից»,- ասել է նա:










































