Բրազիլիայի կառավարությունը կիրակի հանդես է եկել պարզաբանումներով՝ կապված 2014-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստության ֆինանսավորման հետ: Ինչպես ընդգծվում է սպորտի նախարարության կոմյունիկեում, մարզական խոշոր միջոցառման անցկացման համար մարզադաշտերի շինարարության ու վերակառուցման համար դաշնային բյուջեից չի հատկացվել ոչ մի սենտավո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախարարության տվյալներով՝ առաջնության առթիվ մարզադաշտերի նախապատրաստման համար Տնտեսական և սոցիալական զարգացման ազգային բանկի միջոցով կապալառուներին տրամադրվել են սովորական ժամկետներով ու տոկոսադրույքներով վարկային գծեր: Կոմյունիկեում նշվում է, որ նման վարկեր ստացած շինարարական ընկերությունները միաժամանակ կարող են օգտվել հարկային քաղաքականության մեղմացումներից: Փաստաթղթում վստահեցվում է, որ դա բյուջետային ծախս չէ:
«Նրանում ընդգծվում է, որ խոշոր մարզական միջազգային միջոցառումները պետք է դիտարկել որպես տնտեսական ենթակառուցվածքում և ծառայությունների ոլորտում ներդրումները մեծացնելու հնարավորություն՝ բարելավելու քաղաքն ու բնակչության կյանքի որակը»,- ասվում է փաստաթղթում:
Արդեն մի քանի շաբաթ է՝ երկրի մի քանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցերը չեն դադարում՝ ընդդեմ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության և առաջիկա մարզական միջոցառումների հյուրընկալման:









































