Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին արտակարգ հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության ու ռազմական արդյունաբերության նախարար Աբդել Ֆատահ Աս-Սիսիի հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթան» ինտերնետ-պորտալը, հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանության գերատեսչության ղեկավարի ելույթից հետո, որը իսլամիստներին ու ընդդիմությանը խստորեն նախազգուշացրել է, որ բանակը «թույլ չի տա ներքին հակամարտություն ու կպաշտպանի եգիպտացիների կամքը»:
Համաձայն Եգիպտոսի նախագահի գրասենյակի՝ երկրի ղեկավարն ու պաշտպանության նախարարը քննարկել են երկիրը քաղաքական սուր ճգնաժամից դուրս բերելու հնարավոր ուղիները հունիսի 30-ին նախանշված ընդդիմության զանգվածային բողոքի ցույցերից առաջ:








































