Շվեդիայում պատրաստվում են կառուցել Սկանդինավիայում ամենաբարձր փայտե երկնաքերը, հայտնում է Inhabitat-ը:
76-մետրանոց Kulturhus աշտարակը պլանավորվում է կանգնեցնել երկրի հյուսիս-արևելյան Շելեֆտեո քաղաքում: Շենքի նախագծման վրա զբաղվել է White Arkitekter ճարտարապետական բյուրոն: 19-հարկանի շենքի առաջին հարկում կլինի մշակութային կենտրոն, իսկ մնացած հարկերը կլինեն հյուրանոցային համարներ:
Հաղորդվում է, որ նախագիծը կավարտվի 2019 թվականին:













































