Bloomberg գործակալության փոխանցմամբ` Թուրքիայից պարենային ապրանքների ներկրման հանդեպ ռուսական պատժամիջոցները հանդիսանում են այդ երկրում գնաճի անկման գլխավոր պատճառ:
Այդ մասին վկայել է Morgan Stanley բանկի վերլուծաբանների հետազոտությունը: Թուրքիայից գյուղմթերքի ներկրման հանդեպ Ռուսաստանի պատժամիջոցներն ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից: Ապրիլի 25-ից Ռուսաստանն արգելել է Թուրքիայի սմբուկի, իսկ մայիսի 16-ից` աղցանի ներկրումը:
Morgan Stanley-ի փորձագետները դրա ֆոնին վերանայել են 2016 թվականի արդյունքներով Թուրքիայնում ինֆլյացիայի վերաբերյալ իրենց կանխատեսումը` այն 7.4 տոկոսից նվազեցնելով մինչև 6.8 տոկոսի:







































