Ֆրանսիան Սիրիայի չափավոր ապստամբական խմբերին կոչ է արել ծայրահեղականներից հետ վերցնել նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ ունենալով Քաթարում՝ հայտարարել է, որ եթե Սիրիայի իսլամիստական խմբավորումները շարունակեն ազդեցություն ձեռք բերել, նախագահ Ասադը առիթ կունենա՝ ճնշելու իր ռեժիմի դեմ հանդես եկող բոլոր ուժերին:
Շաբաթ օրը Քաթարում «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը որոշվել է շտապ օգնություն տրամադրել սիրիական ընդդիմությանը:









































