Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընն այսօր հայտարարել է, որ Անկարան շարունակելու է ոչ վիզային ռեժիմ ստանալու շուրջ Բրյուսելի հետ բանակցություններն ու այդ ուղղությամբ նրանից քայլեր է ակնկալում մոտ ժամանակներս:
«ԵՄ-ը չպետք է պահանջի Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի թուլացում: ԵՄ-ի մեր ընկերները պետք է լինեն մեզ հետ միասին: Հետընդունման վերաբերյալ համաձայնագրի ու հակաահաբեկչական օրենսդրության շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունները շարունակվում են: Առաջիկա օրերին մենք ԵՄ-ից քայլեր ենք ակնկալում Շենգենի թեմայով»:








































