«Վերջերս կառավարությունը հռչակեց մի նոր ձևաչափ, գրեթե ստեղծեց մի նոր ճակատ, հռչակեց մի նոր ոճ ու կուրս կոռուպցիայի դեմ պայքարի, նույնիսկ խոսք եղավ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում տեղեկությունների բացակայության, անհամապատասխանության դեպքում քրեականացման մասին, ընդ որում՝ խոսք եղավ նաև չհիմնավորված հարստացումը քրեականացնելու մասին, ինչը ողջունվեց քաղաքական ուժերի կողմից»: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ գործողությունների հերթականություն է նախատեսվում, ինչ է արդեն արվել, ինչ է արվելու, ինչ արդյունքներ կարձանագրվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:









































