Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որն ապահովել է իր համար որպես հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածու առաջադրվելը ԱՄՆ նախագահական ընտրություններում, նախագահ ընտրվելու դեպքում Եվրամիության համար բարդ գործընկեր կլինի: Այդպիսի կարծիք է հայտնել շաբաթ օրը տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին, հայտնում է TASS-ը:
«Պարոն Թրամփի վարչակազմի հետ աշխատելը ծայրահեղ բարդ կլինի: Նա պոպուլիստ է, որը հանդես է գալիս հակաեվրոպական հռետորաբանությամբ»,- ասել է նա:
«Եթե վաղը նա դառնա ԱՄՆ նախագահ, ապա մեզ հարկ կլինի աշխատել նրա հետ: Սակայն ես, որպես քաղաքական գործիչ, կուզենայի խուսափել դրանից»,- եզրափակել է Մոսկովիսին և ավելացրել, որ խոսքը վերաբերվում է իր անձնական կարծիքին, և որ Եվրահանձնաժողովը ԱՄՆ նախագահի ոչ մի թեկնածուի նկատմամբ որևէ դիրքորոշում չունի:









































