82-ամյա ամերիկացի թոշակառու Ջոն Հեթլինգերը մասնակցել է America’s Got Talent մրցույթին՝ կատարելով Drowning Pool ծանր- մետալ խմբի Bodies երգի քավեր- տարբերակը:
Հեթլինգերի ելույթն այնպես է ցնցել խմբի անդամներին, որ նրանք որոշել են նրան հրավիրել հուլիսին կայանալիք Chicago Open Air փառատոնին, որպեսզի նա ելույթ ունենա իրենց հետ՝ հայտնում է TMZ-ը:
Երաժիշտները հայտարարել են, որ իրենք պատրաստ են վճարել Հելթինգերի ճանապարհածախսը, ինչպես նաև գարեջրի և այն ամենի համար, ինչ նա կցանկանա։








































