Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին:
Նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպումը տևել է մոտ 45 րոպե: Այն անցել է դռնփակ պայմաններում: Հանդիպման մանրամասները հայտնի չեն:








































