EgyptAir ավիաընկերության Կահիրեից Պեկին չվերթ իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ուզբեկստանում՝ ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկության պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով «Ուզբեկական ավիաուղիներ» ազգային ավիաընկերության մամլո ծառայությանը:
Ներկայումս ստուգում է կատարվում: Ինքնաթիռը գտնվում է անվտանգ գոտում:
Նշվում է, որ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները տարհանվել են:







































