«Կան մարդիկ, որ հացի կարոտ են, սոված են քնում։ Զավեշտալին այն է, որ ոսկու հանքավայր ունեցող երկրի գանձարանում մեկ գրամ ոսկի նույնիսկ չկա։ 7-8 տարի առաջ տոննաներով ոսկին վաճառեցին, ժողովրդին թալանեցին եւ հիմա հանգիստ քնում են՝ չմտածելով սոված մարդկանց մասին։ Մի քիչ էլ որ օգնում են մարդկանց, դարձնում են տժվժիկի պատմությունը։ Վերջ, էլ երկրում բան չկա կոպեկներով վաճառելու և գույք պարտքի դիմաց տալու համար»,- ԱԺ այսօրվա նիստում նշեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում:









































