2020 թվականին աշխարհում համացանցից օգտվողների թիվը կգերազանցի 5 միլիարդը։ Նման կանխատեսում է արել Google-ի ռուսաստանյան ճյուղի մարկետինգի հարցերով տնօրեն Դմիտրի Կուզնեցովը՝ ելույթ ունենալով Google Think Performance խորհրդաժողովում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Եթե այն ժամանակ (1990-ականների վերջ) մենք խոսում էինք այն մասին, որ համացանցը հասանելի է արդեն տասնյակ կամ հարյուր միլիանավոր մարդկանց, որովհետև համակագիչը բավականին թանկ էր, ապա այսօր մենք ասում ենք, որ համացանցը հասանելի է գրեթե բոլորին։ 2020 թվականին մենք կանխատեսում ենք, որ աշխարհում կլինի համացանցից ավելի քան 5 մլրդ օգտվող, նրանց մեծ մասի համար հասանելիության առաջին սարքը կդառնա սմարթֆոնը»,- ասել է նա։
Կուզնեցովը նշել է, որ աշխարհում 15 րոպեում միջինը գնում են մոտ 50 հազար սմարթֆոն։









































