Friday, 03 07 2026
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրան ց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել խաղաղություն և բարեկեցություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ավելի քան վեց տասնամյակ է անցել այն օրվանից, երբ Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը հրապարակեց իր հռչակագիրը, որով հիմք դրվեց այսօրվա Եվրոպական միության կառուցման գործընթացին: Այս կարճ պատմական ժամանակահատվածում Եվրոպական միասնական ընտանիքի գաղափարն անցել է փորձաքննություն, ապացուցել իր կենսունակությունը և ի ցույց դրել ժողովուրդների համատեղ ապրելու առավելությունները: Ըստ էության, ԵՄ-ի հեղինակությունն այսօր անցնում է իր աշխարհագրական սահմաններից շատ հեռու:

Ուրախ եմ, որ վերջին տարիներին մեր հարաբերությունները, քաղաքական շփումները բավականաչափ ակտիվացել են, ավելի պարբերական են դարձել բարձրաստիճան փոխայցելությունները: Մենք անցյալ տարի Հայաստանում ընդունեցինք Եվրոպայի Խորհրդի նախագահ պարոն Տուսկին, հանձնակատար Յոհաննես Հանին, այս տարվա մարտին Հայաստանում էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ տիկին Մոգերինին: Այս այցելություններն իրենց մեջ պարունակում էին բավականաչափ գործնական քայլեր:

Մեր բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ ընթանում են հաջողությամբ, և հուսով ենք, որ ողջամիտ ժամկետներում փաստաթուղթը ստորագրված կլինի, ինչն է՛լ ավելի կխթանի մեր համագործակցությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք անչափ երախտապարտ ենք Հայաստանի իշխանություններին՝ Հայաստանի ամբողջ տարածքում «Եվրոպայի օրվա» տոնակատարությունների անցկացման գործում մեզ օժանդակելու համար: Գյումրիից մինչև Կապան, մինչև իրանական սահման մենք անվանում ենք եվրոպական դարպասներ և մեր լավագույն ջանքն ենք ներդնում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները շատ լավ, դինամիկ զարգացող, բայց գտնում ենք, որ է՛լ ավելի հարստացնելու ու զարգացնելու ներուժ ունենք»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավա ր Պյոտր Սվիտալսկին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Սվիտալսկին քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին, ընթացիկ ծրագրերին և առաջնահերթություններին վերաբերող հարցեր, անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ բարեփոխումներին ԵՄ շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման, փոխգործակցության խորացման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերն ավելի կհարստացնեն երկկողմ օրակարգը և նոր մակարդակի կբարձրացնեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները:

Դեսպան Սվիտալսկին իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար, ընդգծելով, որ «Եվրոպայի օրվա» տոնակատարությունը ԵՄ պատվիրակությունը համարում է ընդհանուր տոն, որը ցանկանում է նշել Հայաստանի և ընդարձակ Եվրոպական ընտանիքի հետ:

17790_b

17791_b

17792_b

17793_b

17794_b

17795_b

17796_b

17797_b

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում