Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 575 մարդու է հասել, հաղորդել են տեղի իշխանությունները, հայտնում է Interfax-ը:
Չդադարող հորդառատ անձրևների հետևանքով գետերը, ներառյալ՝ Գանգեսը, դուրս են եկել ափերից և իրենց ճանապարհին մաքրում են ամեն ինչ՝ տներ ու ամբողջական գյուղեր, քանդում են կամուրջներ ու ճանապարհներ:
Աղետի գոտում մոտ 63 հազար մարդ է բնակվում: Փրկարարական օպերացիային մասնակցում են զինվորական ուղղաթիռներ ու հնդկական բանակի զինծառայողներ:
Իշխանությունների հայտարարությամբ՝ զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Ուրբաթ օրվա տվյալներով՝ 14 հազար մարդ համարվում է անհետ կորած:









































