Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բեյազիթ թաղամասում ոստիկանական ավտոբուսի դեմ կատարվել է ռմբային հարձակում, ինչից հետո կրակոցներ են լսվել:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան, որից 1-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Պայթյունի կազմակերպիչների մասին ոչինչ չի հաղորդվում:



























































