ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տարածքում սահմանվել է արտակարգ դրություն՝ «Քոլին» արևադարձային փոթորկի պատճառով: Համապատասխան հրամանը, որը երկուշաբթի ստորագրել է նահանգապետ Ռիք Սքոթը, թույլ է տալիս մոբիլիզացնել Ազգային գվարդիան և դաշնային կառավարությունից ստանալ արտահերթ օգնություն՝ տարերային աղետի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ Ազգային օթերևութաբանական ծառայությունը, Ֆլորիդայի հարավում քամու արագությունը հասնում է 80.5 կմ/ժամի, տեղումների քանակը կազմում է 12.7 սմ: «Քոլինի» մոտենալուն զուգընթաց՝ եղանակային պայմանները ավելի կվատանան:
Նահանգապետ Սքոթը բնակչությանը կոչ է արել «պահպանել զգուշություն և զգոն լինել»: «Առաջիկա գիշերը նահանգի տարածքում կտեղան հորդառատ անձրևներ, քամին կլինի ուժեղ, բացառված չեն տոռնադոն և հեղեղումները»,- նշել է նա՝ բնակիչներին խորհուրդ տալով պարբերաբար թարմացնել «Քոլինի» շարժման ուղղության մասին տեղեկությունները և ծայրահեղ զգույշ լինել տներից դուրս գալիս:









































