Friday, 03 07 2026
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Վերևներում ընթացող պայքարը հասարակության շահերի հետ որևէ առնչություն չունի. Արմեն Բադալյան

«Ի սկզբանե ասել եմ, որ Հանրապետական կուսակցության մեջ կան տարբեր թևեր։ Ես չեմ ասում մեկը մյուսից ավելի լավն է կամ՝ ավելի վատը, ուղղակի այնտեղ, որտեղ կա իշխանություն, միշտ կա պայքար՝ իշխանության պայքար, և այդ իշխանության համար պայքարում են թե՛ տարբեր կուսակցություններ, թե՛ մի կուսակցության մեջի թևեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի երկուստեք մեղադրանքերին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանության ներսում կան թևեր:

Ա․ Բադալյանը նշեց, որ Հանրապետական կուսակցության տարբեր թևերի մեջ իրականանում է պայքար՝ իշխանության համար. «Հասկանալի է, որ գործող նախագահը հաջորդ անգամ չի առաջադրվելու, հետևաբար այդ կուսակցության մեջ առաջանում են թևեր՝ իրենց դիրքերն ամրապնդելու և իշխանության հասնելու համար»:

Աշխարհի բոլոր կուսակցություններում լինում են տարբեր թևեր, չկա այնպիսի կուսակցություն, որտեղ չլինեն թևեր, որովհետև այնտեղ, որտեղ կա իշխանություն, այնտեղ կա պայքար իշխանության համար, իսկ երբ այդ կուսակցությունը իշխող կուսակցություն է լինում, ապա այն թևը, որն ամրապնդում է իր դիրքերը կուսակցության մեջ, ամրապնդում է նաև իր դիրքերը պետական կառավարման համակարգում: Բնականաբար, այդ կուսակցությունում էլ տարբեր թևերի միջև պայքար է ընթանում, որի ականատեսը մենք լինում ենք տարբեր միջոցառումների ժամանակ՝ լինի դա Վերահսկիչ պալատի զեկույց, կառավարության կողմից տրված պատասխան և այլն»:

Այս ամենի հետ մեկտեղ, մեր զրուցակիցը մատնանշեց մի երևույթ, որը ըստ նրա՝ գնալով ավելի ակնառու է դառնում. «Ինչպես ժողովուրդն է ասում՝ վերևներում ընթացող պայքարը որևիցե կապ չունի հասարակության հետ, այն որևիցե ազդեցություն չի թողնում․ հասարակությունն ընդհանրապես այս պայքարի մասնակից չէ: Մենք պետք է փաստենք, որ նորմալ երկրներում՝ երբ որ կուսակցության այս կամ այն թևերի մեջ պայքար է լինում, դա հիմնված է հասարակության այս կամ այն հետաքրքրությունների վրա։ Մենք կարող ենք ասել՝ այս պահին դա չկա, հասարակության կյանքի վրա սա չի ազդելու, մենք տեսնում ենք, որ հասարակությունը լրիվ անտարբեր է՝ թե՛ օֆշորային այս գործի, թե՛ երևացող պայքարի, թե՛ մնացած այլ հարցերի հանդեպ»:

Ըստ Բադալյանի՝ մայիսի 5-ից հետո իշխանությունը և հասարակությունն իրարից տարանջատված են և միմյանց հետ որևէ առնչություն չունեն․ «Հասարակությունն իր խնդիրներն ունի, իր խնդիրներն է լուծում, իշխանությունը՝ իր։ Այդ երկուսի միջև կապը լրիվ կտրված է»:

Մեր հարցին, թե Վերահսկիչ պալատի այսօրինակ զեկույց հրապարակելը պատահակա՞ն է համընկել «օֆշորային սկանդալի» հետ, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Դժվար է ասել՝ և հնարավոր է, և ոչ: Պարզապես պետք է փաստել, որ ոչ միայն «օֆշորային սկանդալը», այլև գազի թանկացումը, Գյումրիի, Գորիսի կրակոցները, ազատամարտիկների նստացույցը, որոնք կարևոր իրադարձություններ են, զրո ազդեցություն են թողնում հասարակության վրա, այսինքն հասարակությանն այդ խնդիրները չեն հետաքրքրում, հասարակությունը լրիվ այլ խնդիր ունի, հասարակության մեջ գերիշխող է դարձել արտագաղթի հոգեբանությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում