Հիմա Fiat 500-ի երկրպագուները կարող են այն պահել ոչ միայն ավտոտնակում, այլև մասնակիորեն՝ նաև տանը:
Հորիզոնական դիրքով սառնարանը հավաքածուի միայն մի մասն է, որը ստեղծվել է կենցաղային իրեր արտադրող SMEG ընկերության և Fiat-ի համագործակցության շրջանակներում:
Հավաքածուի մեջ մտնում են ճաշի սեղան, պիկնիկի սեղան և բազմոց: Բայց սառնարանը ամենահետաքրքիրն է ստացվել: Այն նախագծված է մեքենայի շարժիչի տեսքով: Որպես դուռ ծառայում է ավտոմեքենայի առաջամասը: Ներսում հատվածներ կան շշերի և այլ տարաների համար: Սառնարանն ավտոմատ սառեցման բաժին ունի: Խոհանոցի նման պարագան արժի 5500 եվրո՝ եթե պատվիրեք Fiat-ի պաշտոնական կայքից:









































