Ճապոնիայի արևմտյան Տակամացու քաղաքի 96-ամյա բնակիչ Սիգեմի Հիրաթան ճանաչվել է բարձրագույն ուսումնական հաստատության՝ աշխարհի ամենատարեց շրջանավարտը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Հիրաթան ծնվել է 1919թ. սեպտեմբերի 1-ին: 2005թ. 85 տարեկանում ճապոնացին որոշել է լրջորեն զբաղվել պոեզիայի ուսումնասիրմամբ և ընդունվել է Արվեստի և դիզայնի Կիոտոյի համալսարան: Ուսումն ավարտելու համար Հիրաթայից 11 տարի է պահանջվել:
«Ես երջանիկ եմ: Սովորելը միշտ ուրախ է իմ տարիքում»,- ասել է նորաթուխ շրջանավարտը ռեկորդակրի արտոնագրի հանձնման ժամանակ:
«Իմ հաջորդ նպատակը մինչև 100 տարեկան ապրելն է: Եվ եթե ես այդ ժամանակ լավ վիճակում լինեմ, կմտածեմ ուսումս շարունակելու և գիտական աստիճան ստանալու մասին»,- ծիծաղելով հավելել է Հիրաթան:
Ճապոնացին նշել է, որ իր լավ տրամադրության և երկարակեցության գաղտնիքը մարդիկ են, որոնք իրեն շրջապատում են: Նա ունի 2 երեխա, 5 թոռ և 4 ծոռ:










































