Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզն իր դստերը՝ Սուրիին չի տեսել և նրա հետ չի խոսել 1000 օր, հայտնում է In Touch-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Այլ աղբյուրի խոսքերով՝ Քրուզը և նրա աղջիկը օգտվել են Skype-ից և հաղորդագրութուններից, սակայն դա կտրուկ դադարեցվել է, որի պատճառը դերասանն անվանել է կինոյում իր զբաղվածությունը:
Ներկայումս Սուրին 10 տարեկան է: Նրա մայրը՝ դերասանուհի Քեթի Հոլմսը, Քրուզից բաժանվել է 2012 թվականին:










































