Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ գերմանական ARD մեդիա ընկերության անցկացրած հարցումը վկայել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը կողմ է հարցվածների 74 տոկոսը:
Դրան դեմ է արտահայտվել 18 տոկոսը՝ այն համարելով սխալ քայլ: Ընդ որում՝ հարցվածների 57 տոկոսը կարծիք է հայտնել, որ այդ բանաձևի ընդունումը բացասաբար կարող է անդրադառնալ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերությունների վրա:
Հարցվածների 91 տոկոսը կարծում է, որ անկարելի է վստահել Թուրքիային՝ որպես գործընկերոջ: Հարցվածների միայն 7 տոկոսն է Թուրքիան անվանել հուսալի գործընկեր:







































