Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն անզիջում պայքար է հայտարարել կոռուպցիայի դեմ: Պետության ղեկավարը հինգշաբթի հայտարարել է հարկային վարչության պաշտոնյայի ձերբակալության մասին, որից առգրավվել է 4 մլն բոլիվար (635 հազար դոլար): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Վենեսուելայի առաջնորդի խոսքով՝ հատուկ ծառայությունները խուզարկություն են անցկացրել Կարակասի արևելքում գտնվող նրա բնակարանում, որտեղ հանցագործը վարել է բիզնեսը: Նրան ձերբակալել են մեղսակիցների հետ՝ անձամբ գործարք կատարելիս:
«Մի՞թե հնարավոր է սոցիալիզմի գնալ վաճառված նման մարդկանցով»,- ասել է Մադուրոն և բոլոր ազնիվ մարդկանց կոչ արել աջակցել իրեն այդ պայքարում:








































