Հոլիվուդի Փառքի ծառուղում հունիսի 20-ին բացվել է աստղ՝ նվիրված երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին: Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը՝ Լոպեսի աստղը 2500-րդն է ծառուղում:
Արարողությանը, Լոպեսից բացի, մասնակցել են ռեփ կատարող Pitbull-ը, American Idol շոուի պրոդյուսեր Նայջել Լիֆգոուն, դերասանուհի Ջեյ Ֆոնդան, ինչպես նաև «Սելենա» ֆիլմի ռեժիսոր Գրեգորի Նավան: Հենց այդ ֆիլմում աշխատանքն էլ եղել է Լոպեսի առաջին մեծ դերը:
Լոպեսն անձամբ հայտարարել է, որ ցնցված է իրեն ցուցաբերված պատվի համար և իր երախտագիտությունն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար:
Լոպեսի 7 ալբոմներն աշխարհում վաճառվել են 80 մլն օրինակով: Նա նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում:









































