Ըստ լուերերի՝ դստեր ծնունդն այնքան է մտերմացրել Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին, որ նրանք որոշել են մոտ ժամանակներս ամուսնանալ:
«Նրանք սկսել են պլանավորել հաջորդ համատեղ նախագիծը՝ հարսանիքը, և որքան շուտ, այնքան լավ: Նա շատ է ուզում ամուսնանալ Քիմի հետ, նրա կողքից ոչ մի տեղ չի հեռանում»,- հաղորդել է աղբյուրը:
Բացի այդ Քիմի ընկերուհի, ռեալիթի–շոուի աստղ Լարսա Փիփենը հաղորդել է, որ հարսանիքի մասին երազող Քանյեն արդեն հասցրել է իրեն դրսևորել որպես հոգատար հայր: «Նա չի հեռանում սենյակից: Ուղղակի սիրահարված է փոքրիկին: Դա այնքան լավ է»,- ասել է նա:
Ուեսթը հղիության վերջին օրերին եղել է սիրելիի կողքին և նրա հետ հիվանդանոց է գնացել:









































