Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում իջել է 1.85 տոկոսով՝ հասնելով 48.8 դոլարի։ Անկումը գրանցվել է ՕՊԵԿ-ի երկրների բանակցությունների արդյունքների մասին հաղորդագրություններից հետո։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության անդամները կրկին չեն կարողացել պայմանավորվել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ։