Sunday, 05 07 2026
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է

Զգուշացեք՝ սեռավարակային սեզոն է

Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների՝ աշխարհում այժմ գրանցվում է սեռական ինֆեկցիաներով վարակվելու աճ: Սեռավարակները բացասական ու լուրջ ազդեցություն են թողնում օրգանիզմում, և եթե ժամանակին չեն հայտնաբերվում, դեղորայքի նկատմամբ ձեռք են բերում կայունություն, և բուժումն էլ ավելի է դժվարանում: «Առաջին լրատվական»-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը փոխանցեց, որ մեզանում հանդիպող սեռավարակները շատ տարածված են աշխարհում, սակայն այժմ բժշկական նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել նաև դժվար հայտնաբերելի և կլինիկական դրսևորումներ չունեցող սեռավարակները:

Բացի այն, որ շատ սեռավարակներ դեղորայքի նկատմամբ կայունություն են ձեռք բերելում և դժվարանում է բուժումը, հաճախ նաև մարդիկ մինչև վերջ չեն հետևում իրենց առողջությանը և կիսատ են թողնում բուժումը. «Կլինիկական նշանների անհետացումից հետո մարդիկ դադարեցնում են բուժումը, և այսպիսով նպաստում ինֆեկցիայի ոչ լրիվ դուրսբերմանն օրգանիզմից և դրա կայունացմանը օրգանիզմում»,- փաստեց մասնագետը: Դրա հետևանքով սեռավարակները օրգանիզմում ձեռք են բերում կրկնվող բնույթ:

Ամռանը, կապված ամառային հանգստի մեկնողների թվի աճի հետ, սեռավարակները ևս շատանում են. «Մարդիկ մեկնում են հանգստի և հաճախ ունենում են պատահական սեռական հարաբերություններ: Այս դեպքում մեծանում է սեռական ճանապարհով վարակվելու հավանականությունը»:

Բժշկի հավաստմամբ՝ նման դեպքերում լավագույն տարբերակը պահպանակների կիրառումն է, հիգիենայի կանոնների պահպանումը, իսկ նման վարակներով չվարակվելու գլխավոր գործոնը մշտական զուգընկեր գաղափարն է, այսինքն՝ սեռական հարաբերություն մի զուգընկերոջ հետ. «Ցանկացած դեպքում ավելի հեշտ է հիվանդությունը կանխելը, քան թողնելը, որ վարակը հարմարվի օրգանիզմին: Դրա համար անկանոն սեռական հարաբերությունից գոնե մեկ շաբաթ անց պետք է բուժզննում անցնել»:

Թե կանանց, թե տղամարդկանց մոտ սեռավարակները նույն ձևով են արտահայտվում՝ առաջանում է քոր, հաճախամիզություն, սեռական օրգանների լորձաթաղանթի գրգռվածություն: Անկանոն սեռական հարաբերությունից հետո նման նշանների առկայության դեպքում պետք է դիմել բժշկի օգնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում