Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում չկա էթնիկ հակամարտություն թուրքերի ու քրդերի միջև:
«Թուրքիայում կա ահաբեկչության խնդիր, որի նպատակը երկրի մասնատումն է: Թուրքիան կպայքարի ահաբեկչության դեմ՝ ընդհուպ մինչև դրա արմատախիլ արվելը»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականի հուլիսից Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ բախումներում սպանվել է անվտանգության ուժերի մոտ 500 ներկայացուցիչ:






































