Ֆրանսիայում ավելի քան 5.500 մարդ է տարհանվել գետերի հեղեղումների և անձրևներով պայմանավորված ջրհեղեղների պատճառով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին:
«Երկրում ջրհեղեղների պատճառով տարհանվել է ավելի քան 5.500 մարդ: Գործողություններին մասնակցում են տարբեր ծառայությունների 885 աշխատակիցներ: Հրշեջ-փրկարար ջոկատները 10.537 այց են կատարել անցած կիրակիից»,- նշել են ՆԳՆ-ում:
Ներկայումս բարդ իրավիճակը Փարիզից դեպի արևմուտք, արևելք և հարավ-արևելք մի քանի դեպարտամենտներում պահպանվում է: Մի շարք քաղաքներում ջրի մակարդակը փողոցներում հասնում է մեկուկես, նույնիսկ 2 մետրի: Մոտ ժամանակներս անձրևների նոր ալիք է սպասվում:
Սպասվում է, որ անձրևները Ֆրանսիայի ամբողջ հյուսիսային և կենտրոնական մասերում կվերսկսվեն հինգշաբթի: Եղանակը հավանաբար կբարելավվի միայն շաբաթ օրը:







































