Daily Mirror-ը հայտնում է, որ «Տոտենհեմ»-ը «Լիոն»-ին 24 մլն ֆունտ է առաջարկել հարձակվող Ալեքսանդար Լակազետի տրանսֆերի դիմաց: Սակայն ֆրանսիական ակումբը չի պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից այդ գումարի դիմաց:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նաև «Վեսթ Հեմ»-ի և ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է: «Լիոն»-ը նշում է, որ Լակազետի տրանսֆերի նվազագույն արժեքը կկազմի 30 մլն ֆունտ:
Հավելենք, որ 2015/16թթ մրցաշրջանում Լակազետը 43 հանդիպում է անցկացրել «Լիոն»-ի կազմում և 23 գոլի հեղինակ է դարձել:







































