Ճապոնական Suzuki Motor ավտոկոնցեռնը դադարեցրել է ավտոմեքենաների արտադրությունը Ճապոնիայի 3 գործարաններում՝ մատակարար ընկերության ձեռնարկությունում պայթյունից հետո արգելակման համակարգերի մասերի մատակարարումների խափանման պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնել է Kiodo գործակալությունը, ավտոմեքենաների արտադրությունը կդադարեցվի 3 օր: Բոլոր գործարանները գտնվում են ճապոնական Հոնսյու կղզու Սիձուոկա պրեֆեկտուրայում:
Toyota խմբում մտնող Aisin Seiki Co.Ltd-ի դուստր ընկերության գործարանում մայիսի 30-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ: Պատճառների մասին չի հաղորդվում:








































