Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինատին Խիդաշելին մեկնել է Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են։
Այցը տեղի է ունենում Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Առաջին երկիրը, որտեղ կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը՝ Լեհաստանն է։
Խիդաշելին հունիսի 2-ին մասնակցելու է Վրոցլավի Գլոբալ ֆորումին։ Դրանից հետո Խիդաշելին մեկնելու է ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ հանդիպումներ է ունենալու ԿԱՀ-ում ՄԱԿ-ի հետաքննության կապակցությամբ։
Խիդաշելին Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում իր շրջագայությունն ավարտելու է հունիսի 14-15-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների նախարարների հանդիպմանը մասնակցելով։
Խիդաշելին հայտարարել է, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման շրջանակներում պլանավորված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ. «Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ և ՆԱՏՕ-ում ավելի շատ Վրաստան բանաձևն իսկապես պետք է անդրադառնա երկրի պաշտպանունակության մեծացման վրա»։
Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն անցկացվելու է հուլիսի 8-9-ին։ Մինչ այդ Վրաստանի պաշտպանության նախարարը մտադիր է հանդիպել հնարավորինս շատ արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար ֆորումի նախապատրաստության հարցը։










































