Թուրքիայի հարավարևելյան Մարդին շրջանի Նուսայբին քաղաքում հայտնաբերված ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռները, որոնք գտնվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սպառազինությունում, հակասում է Անկարայի և Վաշինգտոնի դաշնակցային հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է RIA Novօsti-ն:
«Անկասկած, դա հակասում է դաշնակցային սկզբունքներին: Կարո՞ղ են մեր ռազմավարական գործընկերներն աջակցել ահաբեկչական կազմակերպություններին: Չեմ ուզում նույնիսկ մտածել, որ դա հնարավոր է: «Դաշնակից» հասկացողությունը ենթադրում է ռազմավարական գործընկերություն, օրենսդրության նկատմամբ փոխադարձ հարգանք: Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն է սպասում բոլոր դաշնակիցներից»,- ասել է նա Հյուսիսային Կիպրոս այցի ընթացքում:









































