Քեմբրիջի դքսի ու դքսուհու պաշտոնական նստավայրը հանդիսացող Սենտ-Ջեյմս պալատի ներկայացուցիչները ԶԼՄ-ներին կոչ են արել զգուշորեն լուսաբանել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երեխայի ծնունդը: Այս մասին հայտնում է The Australian-ը:
Պալատում նշել են, որ ԶԼՄ-ներում և հանրության շարքում մեծ հետաքրքրություն կլինի իրադարձության հանդեպ, և լրագրողներին խնդրել են թեմային անդրադառնալ պատշաճ զգուշավորությամբ, արժանապատվությամբ և մասնավոր կյանքի հանդեպ հարգանքով:
Հայտարարության մեջ հույս են հայտնում, որ լրագրողները իրադարձությունները լուսաբանելիս չեն խանգարի հիվանդանոցի բնականոն աշխատանքին (նկատի է առնվում այս տարի ավստրալացի հաղորդավարների իրականացրած հեռախոսային խաղարկությունը Էդուարդ VII թագավորի անվան հիվանդանոցում, որը հանգեցրեց բուժքրոջ ինքնասպանության):
Երեխայի ծնունդը սպասվում է հուլիսի կեսերին: Սեռի մասին չի հաղորդվում:








































