Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Սարգսյանին պետք էր ասել, որ լռությունն այս դեպքում ոսկի է

Սերժ Սարգսյանը գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում  Գերմանիայի պատգամավորներին կոչ է անում չվախենալ Էրդողանից և ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: «Երբ մարդ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջում է անում, ապա ևս մեկ անգամ կանի: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»:

Այն, որ Սերժ Սարգսյանը փորձում է վախենալ-չվախենալու, զիջել-չզիջելու դաս տալ գերմանացիներին, իսկապես զվարճալի է: Բանն այն է, որ այդ դասը կամ կոչը անում է մարդ, որը Գերմանիայի և գործնականում ամբողջ Եվրոպայի առաջ «իրականացրել» է 2013 թվականի սեպտեմբերի 3, երբ եվրաասոցացման գնացող Հայաստանը, որը բարեհաջող ավարտել էր բանակցությունը Եվրամիության հետ, մի քանի անգամ հավաստիացրել էր, թե նախաստորագրելու է Եվրաասոցացման համաձայնագիրը և նոր մակարդակի է բարձրացնելու Եվրամիության հետ հարաբերությունը, երբ այդ ընթացքում Մաքսային կամ Եվրասիական միության անդամակցության հավանականության մասին, անգամ այդ հարցը քննարկելու մասին որևէ բառ անգամ չարտաբերած Երևանը մեկ գիշերում հայտարարեց 180 աստիճան շրջադարձի մասին: Եվ այդ ամենը տեղի է ունեցել Եվրոպայի, այդ թվում՝ եվրոպական առաջատար Գերմանիայի աչքի առաջ:

Այն, որ Սերժ Սարգսյանը այդ որոշումը կայացրել է որպես զիջում, ակնհայտ է Չեխիայի հայ համայնքի հետ նրա հանդիպմանը հնչեցրած հայտարարությունից, որը հետագայում արտահոսեց մամուլ: Սերժ Սարգսյանն ի պատասխան հարցի, թե արդյոք հասարակական կարծիքը, հայության կարծիքը հաշվի առե՞լ էր այդօրինակ որոշում կայացնելիս, ասել էր, թե չէր կարող մեկ գիշերում հարցնել ամբողջ հայության կարծիքը: Իսկ եթե պետության ղեկավարը ճակատագրական, կարևորագույն որոշումը ստիպված է կայացնել մեկ գիշերում, դա նշանակում է, որ նա որոշում է կայացրել վախի ազդեցության տակ և գնացել է զիջման: Եվ այն, որ Հայաստանը հենց այդպես է կայացրել որոշումը՝ հուշում է նաև ԵՏՄ անդամակցության արդյունքը կամ արդյունքի իսպառ բացակայությունը և դրա փոխարեն անցնող երկու տարում սպառնալիքների և վտանգների գերաճը:

Ահա այդ պարագայում շատ ավելի լավ կլինի, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի համարձակության, կամքի, սկզբունքայնության դասեր տալ Եվրոպայի, այն էլ՝ եվրոպական առաջատար պետություններից մեկի քաղգործիչներին, պատգամավորներին:

Բացարձակապես հակված չենք նրանց դիտարկել որպես սկզբունքայնության խորհրդանիշներ, բյուրեղապակյա կերպարներ: Ի վերջո՝ հենց այդ շրջանակներում է նաև, որ ծփում են ադրբեջանական նավթադոլարներն ու խավիարային դիվանագիտության այլ ատրիբուտները: Բայց բոլոր դեպքերում՝ սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանը լիովին կորցրել է Եվրոպային որևէ դաս տալու կամ որևէ բան հորդորելու բարոյական իրավունքը, միաժամանակ նաև ծանրակշիռ խոսքի, իր այդպիսի խոսքին կշիռ հաղորդելու հնարավորությունը: Ինչը շոշափելիորեն այլ կլիներ սեպտեմբերի 3 չլինելու դեպքում՝ անկասկած, էապես կանխարգելելով նաև Եվրոպայում ադրբեջանական խավիարի ընթացքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում