Չիկագոյում հանգստյան օրերին, երբ նշվել է ամերիկացի զինծառայողների Հիշատակի օրը, տեղի է ունեցել հրաձգության 48 դեպք։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ հրաձգությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 56-ը վիրավորվել են։
Քաղաքի ոստիկանությունում հայտնել են, որ անցած տարի Հիշատակի օրը գրանցվել են նույնքան թվով միջադեպեր, որոնց հետևանքով վիրավորվել են նույնքան մարդիկ, սակայն այն ժամանակ զոհերը 14-ն էին։
Նշվում է, որ քաղաքում հանցագործությունների թիվը տարեսկզբից կտրուկ աճել է։








































