Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն իր առաջին ալբոմն է ձայնագրել։ Նա ձայնասկավառակը ձայնագրել է ինդի-երաժիշտ Woodkid-ի հետ համատեղ։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Նիլ Ֆրամը՝ փոխանցում է NME-ն։
Ձայնասկավառակը ստացել է Ellis անվանումը՝ ի պատիվ Հուդզոնի գետաբերանի Էլլիս կղզու, որտեղ տեղակայված է Նյու Յորքի միգրացիոն կենտրոնը։
Ալբոմը լրացնում է համանուն կարճամետրաժ ֆիլմը, որ նկարահանվել է ֆրանսիացի փողոցային նկարչի կողմից, ով հայտնի է JR կեղծանվամբ։
Ֆիլմի պրեմիերան սպասվում է հուլիսի 2-ին լոնդոնյան ցուցահանդեսային Barbican կենտրոնում, իսկ ալբոմը պետք է վաճառքի դուրս գա հուլիսի 8-ին։ Դրա վաճառքից ստացված միջոցները կուղղվեն փախստականների օգնության Sea Watch հիմնադրամ։









































