Արտահերթ Ողորմածության Հոբելյանական (Սուրբ) տարվա առաջին 6 ամսում, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 20-ը, Հավերժական քաղաք այցելած ուխտավորների թիվը հասել է 8 միլիոն մարդու, հայտնում է RIA Novosti-ն:
Խոսքը վերաբերվում է միայն այն կաթոլիկ ուխտավորներին, որոնք անցել են առցանց գրանցման գործընթացը, որպեսզի մասնակցեն հոբելյանական միջոցառումներին: Սպասվում է, որ ներկա Սուրբ տարվա ընթացքում Հռոմ կայցելեն մոտ 25 միլիոն ուխտավորներ և զբոսաշրջիկներ:
Այդ կաթոլիկական ավանդույթի սկիզբը դրել է Հռոմի պապ Բոնիֆացիոս VIII-ը՝ 1300 թվականին:









































