Լյուքսեմբուրգի իշխանությունները 2015-ին կհրաժարվեն բանկային գաղտնիքից այն դեպքում, եթե Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ մյուս երկրները ևս նման որոշում ընդունեն։ Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի դուքս Անրին՝ Le Figaro-ին տված հարցազրույցում։
Ըստ Գերագույն դուքսի՝ Լյուքսեմբուրգը պատրաստ է 2015-ից կիրառել բանկային տվյալների ավտոմատ փոխանակում: «Ակնհայտ է, որ դա կարվի միայն այն դեպքում, եթե ՏՀԶԿ բոլոր երկրները նույնպես հետևեն այդ կանոնին»,- հավելել է նա:
Այդ կերպ, միապետը ԵՄ իր գործընկերներին անիրականանալի պահանջներ է ներկայացրել, քանի որ ՏՀԶԿ-ի մեջ մտնում են այնպիսի երկրներ, որտեղ բանկային գաղտնիքների բացահայտման հարցը նույնիսկ չի բարձրացվում:









































